Փորձագետի հայտարարություններ

Միասնական սոցիալական ծառայության առանձին խնդիրների իրականացման համար փորձագետ ներգրավելու մասին (ամփոփ վերլուծությունների և ռիսկերի կառավարման վարչությունում)

սեպտեմբեր 24, 2026

Հայտարարություն 

Միասնական սոցիալական ծառայության առանձին խնդիրների իրականացման համար փորձագետ ներգրավելու մասին (ամփոփ վերլուծությունների և ռիսկերի կառավարման վարչությունում)

1.    Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիր՝

Միասնական սոցիալական ծառայության կողմից սոցիալական ծառայությունների արդյունավետ ու պատշաճ մատուցման նպատակով ներդրված տեղեկատվական տեխնոլոգիաների և էլեկտրոնային տեղեկատվական տվյալների շտեմարանների անխափան վարման, անընդհատական զարգացման, ծրագրային նոր լուծումների առաջարկման ապահովումը: Ներկայումս Ծառայությունը սպասարկում է սոցիալական պաշտպանության չորս ծառայությունները՝ կենսաթոշակ (նպաստ), սոցիալական աշխատանք, զբաղվածություն և անձի ֆունկցիոնալության գնահատում։ Սոցիալական պաշտպանության վերը թվարկված չորս ուղղությունների գործառույթների սպասարկումն իրականացվում է (շահառուների իրավունքների իրացումն ապահովվում է) տարբեր տեղեկատվական համակարգերի և էլեկտրոնային ծրագրերի միջոցով:

Ծառայության համակարգում ներդրված տեղեկատվական, էլեկտրոնային կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանները գործող օրենսդրությանը համապատասխանեցնելու, արդիականացնելու, նոր լուծումներ առաջարկելու, տվյալ էլեկտրոնային համակարգերի անխափան շահագործման, տվյալների էլեկտրոնային համակարգերի փոխգործակցության, էլեկտրոնային կառավարման տեղեկատվական ծրագրերի տվյալների մշակման, համադրման և այլ ծրագրային փոփոխությունների, լրացումների կատարման հրատապությամբ պայմանավորված, ինչպես նաև Ծառայության բնականոն գործունեությունն ապահովելու և արդյունավետ իրականացնելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել Ծառայության ամփոփ վերլուծությունների և ռիսկերի կառավարման վարչությունում ներգրավել փորձագետ՝ Ծառայության կանոնադրական խնդիրներից բխող կոնկրետ հանձնարարականների կատարումն ապահովելու նպատակով:

 

2.    Փորձագետ ներգրավելու ժամկետը 4 (չորս) ամիս է:

 

3.   Փորձագետի  պարտականություններն են՝

·        իրականացնել կենսաթոշակների և նպաստների վերաբերյալ օրենսդրական ակտերում համապատասխան փոփոխություններով և լրացումներով պայմանավորված տեղեկատվական համակարգերի լրամշակման կամ նոր ծրագրային միջոցների ապահովման աշխատանքները:

·        իրականացնել Ծառայության տեղեկատվական ենթակառուցվածքի զարգացման կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի մշակումը և համապատասխան հանձնարարականի առկայության դեպքում ապահովում է դրանց աշխատանքները:

·        իրականացնել Ծառայության աշխատակազմի ստորաբաժանումներից (կառուցվածքային և տարածքային), պետական կառավարման այլ մարմիններից, այլ կազմակերպություններից տեղեկատվության ստացման, հավաքագրման փոխանակման և ամփոփման աշխատանքները շտեմարաններում,

·        իրականացնել Ծառայության կողմից վարվող պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանից ՀՀ ԱԲՆ, այլ պետական մարմիններին և գերատեսչություններին, Ծառայության կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումներին, այլ կազմակերպություններին հարցումների հիման վրա անհրաժեշտ տեղեկատվության տրամադրման, փոխանակման փոխկապակցված այլ գործառույթների աշխատանքները,

·        իրականացնել յուրաքանչյուր ամիս վճարման ցուցակների (թաղման նպաստի, երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստի) ստացման, ինչպես նաև էլեկտրոնային համակարգում առկա վճարման ցուցակներում ներառված տեղեկատվության ճշտման աշխատանքները՝ համապատասխան ստորաբաժանման իրավասու մասնագետների աջակցությամբ,

·        իրականացնել Mulberry էլեկտրոնային փաստաթղթաշարժի համակարգով գրության ստացման, գրության համաձայն կենսաթոշակառուի բանկային հաշվին սխալ փոխանցված գումարների ժամկետների ճշգրտման աշխատանքները,

·        իրականացնել ամենամսյա տեղեկատվության տրամադրման աշխատանքները տեղեկատվական համակարգերի գործակալությանը  Ծառայությունից օգտվածների,  Ծառայությունից առցանց օգտվածների մասին:

 

4.   Փորձագետին ներկայացվող պահանջներն են՝

·        Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,

·        բարձրագույն կրթություն,

·        հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ, կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ սոցիալական, կամ տեղեկատվական տեխնոլոգիաների, կամ կառավարման տեղեկատվական համակարգերի բնագավառում` երեք տարվա աշխատանքային ստաժ,

·     ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի և իր գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ,

·        MS Windows, MS Word, MS Excell համակարգչային ծրագրերով աշխատելու իմացություն

·        MS Accsess, SQL, Oracle, Postgre տվյալների բազաների ծրագրային միջավայրում տվյալների ուսումնասիրության, վերլուծության և հարցումներ կատարելու կարողություն:

 

5.   Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է 2026 թվականի սեպտեմբերի 29-ը:

 

6.   Աշխատանքի վայր՝

     ՀՀ, ք. Երևան, Մանանդյան 2/1:

 

7.    Հայտարարություն սահմանափակումների բացակայության մասին՝

Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում: 

 

8.   Ընտրություն կատարելու եղանակն է դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի  ուսումնասիրությունը:

 

9.    Պահանջվող փատաթղթերն են՝

·         դիմում (ձևը լրացվում է տեղում),

·         անձնագրի և/կամ նույնականացման քարտի պատճենները (եթե անձը  նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի պատճենը),

·         բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի  պատճենը,

·         աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի պատճենը,

·         արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի՝ գրառում արված բոլոր էջերի պատճենները կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը,

·         հայտարարություն ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ սահմանված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս):

 

10. Փաստաթղթերի ընդունման կարգը՝

Քաղաքացին պահանջվող փաստաթղթերի բնօրինակները պատճենների հետ միասին ներկայացնում է անձամբ: Տեղում փաստաթղթերի պատճենները համեմատվում են բնօրինակների հետ, որից հետո փաստաթղթերի բնօրինակները վերադարձվում են քաղաքացուն:

 

11.  Դիմումներն ընդունվում են Միասնական սոցիալական ծառայության վարչական շենքում՝ ք. Երևան, Նալբանդյան 13 հասցեում, հեռախոսահամար՝ 060-65-27-34, էլ. փոստի հասցե՝ anna.ghukasyan@socservice.am: Դիմումներն ընդունվում են աշխատանքային օրերին՝ ժամը 930-ից մինչև 1230-ը: