Միասնական սոցիալական ծառայության առանձին խնդիրների իրականացման համար փորձագետ ներգրավելու մասին (ամփոփ վերլուծությունների և ռիսկերի կառավարման վարչությունում)
սեպտեմբեր 24, 2026
Հայտարարություն
Միասնական սոցիալական ծառայության առանձին խնդիրների իրականացման համար փորձագետ ներգրավելու մասին (ամփոփ վերլուծությունների և ռիսկերի կառավարման վարչությունում)
1. Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիր՝
Միասնական սոցիալական ծառայության վերակազմակերպման և կառուցվածքային փոփոխության արդյունքում Ծառայությանը վերապահվել են մի շարք համալիր նոր գործառույթներ, և ընդլայնվել է մատուցվող ծառայությունների շրջանակը, այդ թվում՝ Ծառայության կողմից սոցիալական ծառայությունների արդյունավետ ու պատշաճ մատուցման նպատակով ներդրված տեղեկատվական տեխնոլոգիաների և էլեկտրոնային տեղեկատվական տվյալների շտեմարանների անխափան վարման, անընդհատական զարգացման, ծրագրային նոր լուծումների առաջարկման ապահովումը: Ներկայումս Ծառայությունը սպասարկում է սոցիալական պաշտպանության չորս ծառայությունները՝ կենսաթոշակ (նպաստ), սոցիալական աշխատանք, զբաղվածություն և անձի ֆունկցիոնալության գնահատում։ Սոցիալական պաշտպանության վերը թվարկված չորս ուղղությունների գործառույթների սպասարկումն իրականացվում է (շահառուների իրավունքների իրացումն ապահովվում է) տարբեր տեղեկատվական համակարգերի և էլեկտրոնային ծրագրերի միջոցով:
Ծառայության համակարգում ներդրված տեղեկատվական, էլեկտրոնային կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանները գործող օրենսդրությանը համապատասխանեցնելու, արդիականացնելու, նոր լուծումներ առաջարկելու, տվյալ էլեկտրոնային համակարգերի անխափան շահագործման, տվյալների էլեկտրոնային համակարգերի փոխգործակցության, էլեկտրոնային կառավարման տեղեկատվական ծրագրերի տվյալների մշակման, համադրման և այլ ծրագրային փոփոխությունների, լրացումների կատարման հրատապությամբ պայմանավորված, ինչպես նաև Ծառայության բնականոն գործունեությունն ապահովելու և արդյունավետ իրականացնելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել Ծառայության ամփոփ վերլուծությունների և ռիսկերի կառավարման վարչությունում ներգրավել փորձագետ՝ Ծառայության կանոնադրական խնդիրներից բխող կոնկրետ հանձնարարականների կատարումն ապահովելու նպատակով:
2. Փորձագետ ներգրավելու ժամկետը 4 (չորս) ամիս է:
3. Փորձագետի պարտականություններն են՝
· իրականացնել կենսաթոշակների և նպաստների վերաբերյալ օրենսդրական ակտերում համապատասխան փոփոխություններով և լրացումներով պայմանավորված տեղեկատվական համակարգերի լրամշակման կամ նոր ծրագրային միջոցների ապահովման աշխատանքները,
· իրականացնել աշխատանքներ գործող ծրագրային միջոցների կենսաթոշակների և նպաստների վերաբերյալ օրենսդրական և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխանելու ուղղությամբ,
· իրականացնել Ծառայության տեղեկատվական ենթակառուցվածքի զարգացման կարճաժամկետ ծրագրերի մշակումը և համապատասխան հանձնարարկանի առկայության դեպքում ապահովում դրանց աշխատանքները,
· իրականացնել կենսաթոշակային ոլորտին առընչվող Կառավարության որոշումների ընդունման, կամ գործող որոշումներում փոփոխությունների դեպքում կենսաթոշակառուների հաշվառման միասնական տեղեկատվական համակարգի ծրագրային գործիքում համապատասխան ավելացումներ կամ լրացումներ կատարելու համար խնդիրների վերհանման, լուծման տարբերակների առաջարկման աշխատանքները,
· իրականացնել թեստային համակրգում ներդրված ծրագրային գործիքի ստուգման, թերությունների հայտնաբերման, կատարված ուղղումները գործող ծրագրում տեղեդրելու աշխատանքները,
· իրականացնել Mulberry էլեկտրոնային փաստաթղթաշարժի համակարգով Ծառայության հիմնական և աջակցող կառուցվածքային ստորաբաժանումներից, այլ կառույցներից ստացված հարցումների պատասխանների և տեղեկանքների տրամադրման աշխատանքները,
· իրականացնել Mulberry էլեկտրոնային փաստաթղթաշարժի համակարգի, Հետադարձ կապի գործիքի միջոցով ստացված խնդիրների ուսումնասիրման և խմբավորման աշխատանքները,
· կապալառու կազմակերպությանը բարձրացված խնդիրների ներկայացնել, համապատասխան փոփոխություն կատարելու համար հնարավոր տարբերակների առաջարկել և քննարկել, ծրագրում կատարված փոփոխությունների ստուգել, արդյունքների մասին հարցը բարձրացրած անձանց կամ բաժիններին տեղեկացնել՝ համապատասխան մեթոդական ցուցումներով և պարզաբանումներով,
· իրականացնել Էլ. կենսաթոշակ համակարգի, Հետադարձ կապի գործիքի միջոցով անհատական գործերի վերաբերյալ ստացված խնդիրների հավաքագրման և ըստ տեսակների բաշխման աշխատանքները՝ դրանց արդյունավետ լուծում տալու նպատակով: Հնարավորության դեպքում, եթե խնդրի լուծումը տրվում է ծրագրային եղանակով, տանել աշխատանք Ծառայության կամ ուժային կառույցի համապատասխան մասնագետիների հետ: Անհնարինության դեպքում ապահովվել խնդրի ներկայացումը կապալառու կազմակերպությանը,
· Ծառայության կամ ուժային կառույցի համապատասխան մասնագետիներին պարբերաբար տալ խորհրդատվություն և մեթոդաբանություն նոր ստեղծված ծրագրային գործիքի շահագործման, կատարված լրամշակումների արդյունքում առաջացած փոփոխությունների մասին,
· իրականացնել կենսաթոշակների և պետական նպաստների մի շարք տեսակների յուրաքանչյուր ամսվա պարբերական վճարումների ժամանակին և որակյալ վճարացուցակների ստացման համար նախապատրաստական և ընթացիկ մեծածավալ աշխատանքներ:
4. Փորձագետին ներկայացվող պահանջներն են՝
· Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
· բարձրագույն կրթություն,
· հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ, կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ սոցիալական, կամ տեղեկատվական տեխնոլոգիաների, կամ կառավարման տեղեկատվական համակարգերի բնագավառում` երեք տարվա աշխատանքային ստաժ,
· ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի և իր գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ,
· MS Windows, MS Word, MS Excell համակարգչային ծրագրերով աշխատելու իմացություն
· MS Accsess, SQL, Oracle, Postgre տվյալների բազաների ծրագրային միջավայրում տվյալների ուսումնասիրության, վերլուծության և հարցումներ կատարելու կարողություն:
5. Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է 2026 թվականի սեպտեմբերի 29-ը:
6. Աշխատանքի վայր՝
ՀՀ, ք. Երևան, Մանանդյան 2/1:
7. Հայտարարություն սահմանափակումների բացակայության մասին՝
Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
8. Ընտրություն կատարելու եղանակն է դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրությունը:
9. Պահանջվող փատաթղթերն են՝
· դիմում (ձևը լրացվում է տեղում),
· անձնագրի և/կամ նույնականացման քարտի պատճենները (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի պատճենը),
· բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի պատճենը,
· աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի պատճենը,
· արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի՝ գրառում արված բոլոր էջերի պատճենները կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը,
· հայտարարություն ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ սահմանված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս):
10. Փաստաթղթերի ընդունման կարգը՝
Քաղաքացին պահանջվող փաստաթղթերի բնօրինակները պատճենների հետ միասին ներկայացնում է անձամբ: Տեղում փաստաթղթերի պատճենները համեմատվում են բնօրինակների հետ, որից հետո փաստաթղթերի բնօրինակները վերադարձվում են քաղաքացուն:
11. Դիմումներն ընդունվում են Միասնական սոցիալական ծառայության վարչական շենքում՝ ք. Երևան, Նալբանդյան 13 հասցեում, հեռախոսահամար՝ 060-65-27-34, էլ. փոստի հասցե՝ anna.ghukasyan@socservice.am: Դիմումներն ընդունվում են աշխատանքային օրերին՝ ժամը 930-ից մինչև 1230-ը: