Միասնական սոցիալական ծառայության առանձին խնդիրների իրականացման համար փորձագետ ներգրավելու մասին (արխիվավարման բաժնում)
օգոստոսի 24, 2026
Հայտարարություն
Միասնական սոցիալական ծառայության առանձին խնդիրների իրականացման համար փորձագետ ներգրավելու մասին (արխիվավարման բաժնում)
1. Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիր՝
Ծառայության արխիվավարման բաժնի կանոնադրական գործառույթները և աշխատանքները (Բաժին փոխանցված կենսաթոշակների, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում, կենսաթոշակառուի մահվան դեպքում տրվող թաղման, ժամանակավոր անաշխատունակության և մայրության, չաշխատող անձին տրվող մայրության, երեխայի ծննդյան միանվագ, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստներին, պատվովճարներին, պարգևավճարներին վերաբերող գործերի ընդունման, հաշվառման, տեսակավորման, համալրման, պահպանման, արխիվացման և այլն)՝ բարեփոխումներով պայմանավորված նոր իրողություններին համարժեք և արդյունավետ կազմակերպելու համար, ինչպես նաև կանոնադրական խնդիրներից բխող առանձին գործառույթների իրականացման ծավալների կտրուկ ավելացման դեպքով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել արխիվավարման բաժնում ներգրավել փորձագետ:
2. Փորձագետ ներգրավելու ժամկետը 4 (չորս) ամիս է:
3. Փորձագետի պարտականություններն են՝
· իրականացնել կենսաթոշակների, ծերության նպաստի, հաշմանդամության նպաստի, կերակրողին կորցնելու դեպքում նպաստի, կենսաթոշակառուի մահվան դեպքում տրվող թաղման նպաստի, ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստի, չաշխատող անձին տրվող մայրության նպաստի, երեխայի ծննդյան միանվագ նպաստի, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի, պատվովճարի, պարգևավճարի՝ Բաժին փոխանցված գործերի (այսուհետ՝ գործեր) ընդունման աշխատանքները,
· իրականացնել գործերի հաշվառման և դասավորման աշխատանքները,
· իրականացնել գործերի վարման, այդ թվում՝ համալրման, օգտագործման, պահպանության աշխատանքները,
· իրականացնել գործերի՝ սահմանված կարգով պետական արխիվ հանձնելու աշխատանքները,
· իրականացնել հանձնված գործերի տեսաներածման աշխատանքները:
4.Փորձագետին ներկայացվող պահանջներն են՝
· Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
· բարձրագույն կրթություն,
· ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի և իր գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ,
· MS Windows, MS Word, MS Excell համակարգչային ծրագրերով աշխատելու իմացություն:
5.Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է 2026 թվականի օգոստոսի 28-ը:
6.Աշխատանքի վայր՝
ՀՀ ք. Երևան, Արաբկիր վարչական շրջան, Մամիկոնյանց 39/ա:
7.Հայտարարություն սահմանափակումների բացակայության մասին՝
Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
8.Ընտրություն կատարելու եղանակն է դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրությունը:
9. Պահանջվող փատաթղթերն են՝
· դիմում (ձևը լրացվում է տեղում),
· անձնագրի և/կամ նույնականացման քարտի պատճենները (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի պատճենը),
· բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի պատճենը,
· աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի պատճենը,
· արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի՝ գրառում արված բոլոր էջերի պատճենները կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը,
· մեկ լուսանկար՝ 3X4 չափսի,
· հայտարարություն ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ սահմանված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս):
10.Փաստաթղթերի ընդունման կարգը՝
Քաղաքացին պահանջվող փաստաթղթերի բնօրինակները պատճենների հետ միասին ներկայացնում է անձամբ: Տեղում փաստաթղթերի պատճենները համեմատվում են բնօրինակների հետ, որից հետո փաստաթղթերի բնօրինակները վերադարձվում են քաղաքացուն:
11.Դիմումներն ընդունվում են Միասնական սոցիալական ծառայության վարչական շենքում՝ ք. Երևան, Նալբանդյան 13 հասցեում, հեռախոսահամար՝ 060-652-734, էլ. փոստի հասցե՝ ani.vardanyan@socservice.am: Դիմումներն ընդունվում են աշխատանքային օրերին՝ ժամը 930-ից մինչև 1230-ը: