Միասնական սոցիալական ծառայության առանձին խնդիրների իրականացման համար փորձագետ ներգրավելու մասին (համագործակցության և տեղեկատվության փոխանակման բաժնում)
հոկտեմբեր 06, 2026
Հայտարարություն
Միասնական սոցիալական ծառայության առանձին խնդիրների իրականացման համար փորձագետ ներգրավելու մասին (համագործակցության և տեղեկատվության փոխանակման բաժնում)
1. Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիր՝
Սոցիալական ոլորտում ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների արդյունքում Միասնական սոցիալական ծառայությունում (այսուհետ՝ Ծառայություն) իրականացված վերակազմակերպմամբ և կառուցվածքային փոփոխությամբ պայմանավորված կտրուկ ավելացել է Ծառայության գործառույթների շրջանակը և ծավալը: Բարեփոխումների արդյունքում Ծառայությանը վերապահվել են մի շարք համալիր նոր գործառույթներ, այդ թվում՝ Ծառայության համագործակցության և տեղեկատվության փոխանակման բաժնի աշխատանքների արդյունավետ կազմակերպման, Ծառայության պաշտոնական կայքում Ծառայության գործունեության պատշաճ լուսաբանման, ինչպես նաև զանգվածային լրատվական միջոցներով քաղաքացիների կողմից Ծառայությանն ուղղված հարցերի ու բարձրացված ահազանգերի պարզաբանման նպատակով անհրաժեշտություն է առաջացել Ծառայության համագործակցության և տեղեկատվության փոխանակման բաժնի կանոնադրական խնդիրներից բխող կոնկրետ գործառույթի իրականացման ծավալների կտրուկ ավելացման դեպքով ներգրավել փորձագետ:
2. Փորձագետ ներգրավելու ժամկետը 6 (վեց) ամիս է:
3. Փորձագետի պարտականություններն են՝
· իրականացնել Ծառայության և հասարակության տարբեր շրջանակների հետ կապի համակարգման աշխատանքները,
· Բաժնին վերապահված լիազորությունների շրջանակում իրականացնել Ծառայություն դիմող քաղաքացիներին, պետական մարմիններին, տեղական և միջազգային կազմակերպություններին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տեղեկատվության տրամադրման աշխատանքները,
· իրականացնել ՀՀ օրենսդրությամբ նախատեսված տեղեկատվության հրապարակումը Ծառայության պաշտոնական կայքի համապատասխան բաժիններում և ենթաբաժիններում,
· իր լիազորությունների շրջանակներում իրականացնել Ծառայության և գործընկեր տեղական ու միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը և Ծառայության գործունեությանը վերաբերող նյութերի հավաքագրումը,
· իրականացնել Ծառայությունում կազմակերպվող խորհրդակցությունների, գիտաժողովների, դասընթացների, սեմինարների և այլ միջոցառումների կազմակերպման աշխատանքները,
· Ծառայության աշխատանքային ծրագրից և ընթացիկ խնդիրներից ելնելով` Բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնել իրազեկման նյութերի պատրաստման աշխատանքները,
· իրականացնել զանգվածային լրատվության միջոցներով քաղաքացիների կողմից Ծառայությանն ուղղված հարցերին և բարձրացված ահազանգերին պատշաճ կարգով պարզաբանում տրամադրելու աշխատանքները,
· մասնակցել Բաժնի գործառույթների հետ կապված անհրաժեշտ քննարկումներին, կազմակերպված սեմինարներին ու կոնֆերանսներին,
· մասնակցել օտարերկրյա պետությունների հետ համագործակցությանն առնչվող ծրագրերի մշակման աշխատանքներին,
· իրականացնել Բաժնի կանոնադրական գործառույթներից բխող գործընթացի հետ կապված անհրաժեշտ հաշվետվությունների և տեղեկանքների կազմման աշխատանքները:
4. Փորձագետին ներկայացվող պահանջներն են՝
· Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
· բարձրագույն կրթություն,
· ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի և իր գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ,
· MS Windows, MS Word, MS Excell համակարգչային ծրագրերով աշխատելու իմացություն:
5. Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է 2026 թվականի հոկտեմբերի 9-ը:
6. Աշխատանքի վայր՝
ՀՀ, ք. Երևան, Մամիկոնյանց 39 ա:
7. Հայտարարություն սահմանափակումների բացակայության մասին՝
Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
8. Ընտրություն կատարելու եղանակն է դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրությունը:
9. Պահանջվող փատաթղթերն են՝
· դիմում (ձևը լրացվում է տեղում),
· անձնագրի և/կամ նույնականացման քարտի պատճենները (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի պատճենը),
· բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի պատճենը,
· աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի պատճենը,
· արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի՝ գրառում արված բոլոր էջերի պատճենները կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը,
· հայտարարություն ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ սահմանված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս):
10. Փաստաթղթերի ընդունման կարգը՝
Քաղաքացին պահանջվող փաստաթղթերի բնօրինակները պատճենների հետ միասին ներկայացնում է անձամբ: Տեղում փաստաթղթերի պատճենները համեմատվում են բնօրինակների հետ, որից հետո փաստաթղթերի բնօրինակները վերադարձվում են քաղաքացուն:
11. Դիմումներն ընդունվում են Միասնական սոցիալական ծառայության վարչական շենքում՝ ք. Երևան, Նալբանդյան 13 հասցեում, հեռախոսահամար՝ 060-65-27-40, էլ. փոստի հասցե՝ anna.ghukasyan@socservice.am: Դիմումներն ընդունվում են աշխատանքային օրերին՝ ժամը 930-ից մինչև 1230-ը: