Փորձագետի հայտարարություններ

Միասնական սոցիալական ծառայության առանձին խնդիրների իրականացման համար փորձագետ ներգրավելու մասին (Հրազդանի տարածքային կենտրոնի ընդունարանում)

հոկտեմբեր 16, 2026

Հայտարարություն

 

Միասնական սոցիալական ծառայության առանձին խնդիրների իրականացման համար փորձագետ ներգրավելու մասին (Հրազդանի տարածքային կենտրոնի ընդունարանում)

1.    Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիր՝

Միասնական սոցիալական ծառայության Հրազդանի տարածքային կենտրոնի ընդունարանի (այսուհետ՝ Ընդունարան) տարաբնույթ աշխատանքները (քաղաքացիների դիմումների, բողոքների մուտքագրման և ելքագրման, ընդունելության, այդ թվում՝ կենսաթոշակների, համապատասխան նպաստների և դրամական այլ վճարների գործերի կազման համար անհրաժեշտ փաստաթղթերի ընդունում և այլն) փոփոխություններով պայմանավորված նոր իրողություններին համահունչ կազմակերպելու, քաղաքացիների կուտակումներից խուսափելու և շահառուներին համալիր ծառայություններ պատշաճ մատուցելու, ինչպես նաև կանոնադրական խնդիրներից բխող կոնկրետ գործառույթի իրականացման ծավալների կտրուկ ավելացման դեպքով անհրաժեշտություն է առաջացել Ծառայության Հրազդանի տարածքային կենտրոնի ընդունարանում (այսուհետ՝ Ընդունարան) ներգրավել փորձագետ:

 

 

2.    Փորձագետ ներգրավելու ժամկետը 1 (մեկ) տարի է:

 

3.   Փորձագետի  պարտականություններն են՝

·        իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում դիմումների, ընդունման, հաշվառման և մշակման աշխատանքները, ներառյալ առցանց,

·        իրականացնել սոցիալական պաշտպանության ոլորտը կարգավորող օրենսդրության շրջանակներում անձին իր իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվության (փաստաթղթերի) տրամադրումը, անձին խորհրդատվական օգնության տրամադրում,

·        իրականացնել անձին խորհրդատվական օգնության տրամադրում, անձին տրամադրել հիմնական պահանջմունքները և սոցիալական կարիքները բավարարելու ուղիներ և եղանակներ գտնելու, ստեղծված իրավիճակին համարժեք սոցիալական ծառայություններ ստանալու վերաբերյալ  տեղեկություններ և առաջարկություններ,

·        իրականացնել դիմումների ընդունման և գրանցման աշխատանքները՝ անհրաժեշտության դեպքում այց կատարելով շահառուի գտնվելու վայր  տեղում դիմումի հանձնումն ապահովելու նպատակով,

·        մասնակցել քաղաքացիների կողմից բարձրացված խնդիրների ու առաջարկությունների ամփոփման աշխատանքներին, ինչպես նաև վեր հանել իրավակիրառ պրակտիկայի խնդիրները, լուծման առաջարկություններ ներկայացնել Ընդունարանի պետին,

·        իրականացնել կենսաթոշակների, համապատասխան նպաստների և դրամական այլ վճարների գործերի կազմման և համապատասխան բաժնին փոխանցման աշխատանքները,

·        իրականացնել ընտանիքի անապահովության գնահատման համակարգում առցանց դիմումի մշակում (դիմումի բնօրինակի ներկայացնելու վերաբերյալ հաստատում, դիմումում և ներբեռնված փաստաթղթում առկա տվյալների համապատասխանության  հաստատում կամ մերժում, խորհրդատվության տրամադրում)՝ ՀՀ կառավարության 2025 թվականի  հունվարի 9-ի N 27-Ն որոշմամբ սահմանված դեպքում և կարգով,

·        իրականացնել օրենսդրությամբ Ծառայությանը վերապահված լիազորությունների հետ կապված այլ գործառույթների իրականացումը։

 

4.   Փորձագետին ներկայացվող պահանջներն են՝

·        Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,

·        բարձրագույն կրթություն,

·   հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ սոցիալական կամ փաստաթղթավարության բնագավառում՝ մեկ տարվա աշխատանքային ստաժ,

·    ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի և իր գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ,

·        MS Windows, MS Word, MS Excell համակարգչային ծրագրերով աշխատելու իմացություն:

 

5.   Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է 2026 թվականի հոկտեմբերի 21-ը:

 

6.   Աշխատանքի վայր՝

     ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Միկրոշրջան փ. 13, 24/2:

 

7.    Հայտարարություն սահմանափակումների բացակայության մասին՝

Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում: 

 

8.   Ընտրություն կատարելու եղանակն է դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի  ուսումնասիրությունը:

 

9.    Պահանջվող փատաթղթերն են՝

·         դիմում (ձևը լրացվում է տեղում),

·         անձնագրի և/կամ նույնականացման քարտի պատճենները (եթե անձը  նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի պատճենը),

·         բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի  պատճենը,

·         աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի պատճենը,

·         արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի՝ գրառում արված բոլոր էջերի պատճենները կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը,

·         հայտարարություն ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ սահմանված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս):

 

10. Փաստաթղթերի ընդունման կարգը՝

Քաղաքացին պահանջվող փաստաթղթերի բնօրինակները պատճենների հետ միասին ներկայացնում է անձամբ: Տեղում փաստաթղթերի պատճենները համեմատվում են բնօրինակների հետ, որից հետո փաստաթղթերի բնօրինակները վերադարձվում են քաղաքացուն:

 

11.  Դիմումներն ընդունվում են Միասնական սոցիալական ծառայության վարչական շենքում՝ ք. Երևան, Նալբանդյան 13 հասցեում, հեռախոսահամար՝ 060-65-27-40, էլ. փոստի հասցե՝ anna.ghukasyan@socservice.am: Դիմումներն ընդունվում են աշխատանքային օրերին՝ ժամը 930-ից մինչև 1230-ը: