Միասնական սոցիալական ծառայության առանձին խնդիրների իրականացման համար փորձագետ ներգրավելու մասին (նյութատեխնիկական վարչության տնտեսական բաժնում)
նոյեմբեր 06, 2026
Հայտարարություն
Միասնական սոցիալական ծառայության առանձին խնդիրների իրականացման համար փորձագետ ներգրավելու մասին (նյութատեխնիկական վարչության տնտեսական բաժնում)
1. Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիր՝
Սոցիալական ոլորտում պետության կողմից հանրությանը մատուցվող ծառայությունների որակի և արդյունավետության բարձրացման, միասնականության ապահովման նպատակով իրականացվող բարեփոխումների շրջանակում ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 251-Ն որոշմամբ մի շարք ոլորտային առանձին ծառայություններ վերակազմավորվեցին, և ստեղծվեց Միասնական սոցիալական ծառայությունը (այսուհետ՝ Ծառայություն): Վերակազմակերպման և կառուցվածքային փոփոխության արդյունքում ընդլայնվել է Ծառայության կողմից մատուցվող ծառայությունների շրջանակը:
Նյութատեխնիկական վարչության աշխատանքների արդյունավետ կազմակերպման, Ծառայության ապրանքանյութական ապահովվածության իրականացման, գույքի արդյունավետ օգտագործման, ինչպես նաև կենցաղային նշանակության սարքավորումների անխափան աշխատանքների ապահովման, տնտեսական գործառնությունների պատշաճ ձևակերպման և անհրաժեշտ այլ փաստաթղթերի կազմման համար անհրաժեշտություն է առաջացել Ծառայության նյութատեխնիկական վարչության տնտեսական բաժնի կանոնադրական խնդիրներից բխող կոնկրետ գործառույթի իրականացման ծավալների կտրուկ ավելացման դեպքով ներգրավել փորձագետ:
2. Փորձագետ ներգրավելու ժամկետը 3 (երեք) ամիս է:
3. Փորձագետի պարտականություններն են՝
· իրականացնել Ծառայության նյութատեխնիկական սպասարկման, ինչպես նաև գույքի և ապրանքների ընդունման, ինչպես նաև դրանց արդյունավետ և նպատակային բաշխման աշխատանքները,
· իրականացնել Ծառայության ապրանքանյութական ապահովվածության (հագեցվածության) առկա վիճակի ու Ծառայության կանոնադրական խնդիրների կատարմանն ուղղված անհրաժեշտ կարիքների դիտարկման, գնահատման և Ծառայության ապրանքանյութական բազան արդյունավետ և հեռանկարային ձևավորելու, գույքը բաշխելու, օգտագործելու, պահպանելու ուղղությամբ առաջարկությունների ներկայացման աշխատանքները,
· իրականացնել Ծառայության նյութական արժեքների տարեկան գույքագրման՝ դրանց հետագա շարժի հետ կապված անհրաժեշտ գործառնությունների կատարման աշխատանքները,
· իրականացնել Ծառայության վարչական շենքի, ինչպես նաև Ծառայության աջակցող և հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների կողմից զբաղեցրած վարչական շենքերի և այլ տարածքների կահավորման, ինժեներատեխնիկական, ջրամատակարարման, օդափոխման, և այլ ծառայությունների սպասարկման կազմակերպման աշխատանքները,
· իրականացնել Ծառայությանն անհրաժեշտ գույքով, սարքավորումներով, գրենական պիտույքներով ինչպես նաև այլ նյութերով և միջոցներով ապահովման աշխատանքները,
· իրականացնել Ծառայության աշխատակազմին աշխատանքային անհրաժեշտ պայմաններով ապահովելու աշխատանքները,
· իրականացնել Ծառայության գույքի արդյունավետ օգտագործման և պատշաճ վիճակում պահպանության նկատմամբ հսկողության, կենցաղային նշանակության սարքավորումների անխափան աշխատանքի ապահովման աշխատանքները,
· իրականացնել Ծառայության վարչական շենքի և հարակից այլ տարածքների բարեկարգման, կանաչապատման, մաքրման ու պատշաճ վիճակում պահպանության աշխատանքները՝ սանիտարահիգիենիկ, հակահրդեհային պաշտպանության կանոնների և նորմերի պահպանմամբ,
· իրականացնել Ծառայության հիմնական միջոցների ընթացիկ և հիմնական վերանորոգում իրականացնելու ծրագրերի մշակմանն ու անհրաժեշտ նախահաշիվների կազմման աշխատանքներին,
· իրականացնել համապատասխան պատվիրակությունների և պաշտոնատար անձանց նյութատեխնիկական միջոցներով սպասարկման հետ կապված անհրաժեշտ գործընթացների կազմակերպման աշխատանքները,
· իրականացնել խորհրդակցությունների, գիտաժողովների և այլ միջոցառումների տնտեսական սպասարկման գործընթացների կազմակերպման աշխատանքները,
· իրականացնել հակահրդեհային միջոցառումների կատարման, հակահրդեհային պաշտպանության համար նախատեսված գույքի և սարքավորումների պատշաճ վիճակում պահպանության աշխատանքները,
· իրականացնել տնտեսական գործառնությունների պատշաճ ձևակերպման, հաշվետվությունների և անհրաժեշտ այլ փաստաթղթերի կազմման աշխատանքները:
4. Փորձագետին ներկայացվող պահանջներն են՝
· Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
· բարձրագույն կրթություն,
· հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ, կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ սոցիալական, կամ տեղեկատվական տեխնոլոգիաների, կամ կառավարման տեղեկատվական համակարգերի բնագավառում` երեք տարվա աշխատանքային ստաժ,
· ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի և իր գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ,
· MS Windows, MS Word, MS Excell համակարգչային ծրագրերով աշխատելու իմացություն:
5. Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է 2026 թվականի նոյեմբերի 11-ը:
6. Աշխատանքի վայր՝
ՀՀ, ք. Երևան, Նալբանդյան 13:
7. Հայտարարություն սահմանափակումների բացակայության մասին՝
Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
8. Ընտրություն կատարելու եղանակն է դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրությունը:
9. Պահանջվող փատաթղթերն են՝
· դիմում (ձևը լրացվում է տեղում),
· անձնագրի և/կամ նույնականացման քարտի պատճենները (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի պատճենը),
· բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի պատճենը,
· աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի պատճենը,
· արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի՝ գրառում արված բոլոր էջերի պատճենները կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը,
· հայտարարություն ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ սահմանված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս):
10. Փաստաթղթերի ընդունման կարգը՝
Քաղաքացին պահանջվող փաստաթղթերի բնօրինակները պատճենների հետ միասին ներկայացնում է անձամբ: Տեղում փաստաթղթերի պատճենները համեմատվում են բնօրինակների հետ, որից հետո փաստաթղթերի բնօրինակները վերադարձվում են քաղաքացուն:
11. Դիմումներն ընդունվում են Միասնական սոցիալական ծառայության վարչական շենքում՝ ք. Երևան, Նալբանդյան 13 հասցեում, հեռախոսահամար՝ 060-65-27-40, էլ. փոստի հասցե՝ anna.ghukasyan@socservice.am: Դիմումներն ընդունվում են աշխատանքային օրերին՝ ժամը 930-ից մինչև 1230-ը: