Փորձագետի հայտարարություններ

Միասնական սոցիալական ծառայության կանոնադրական խնդիրներից բխող կոնկրետ հանձնարարականների իրականացման համար փորձագետ ներգրավելու մասին (Արմավիրի տարածքային կենտրոնի ընդունարանում)

նոյեմբեր 19, 2026

Հայտարարություն

Միասնական սոցիալական ծառայության կանոնադրական խնդիրներից բխող կոնկրետ հանձնարարականների իրականացման համար փորձագետ ներգրավելու մասին

1.    Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիր՝

ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարի 2026 թվականի սեպտեմբերի 4-ի «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2021 թվականի մարտի 17-ի N 37-Լ հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 107-Լ հրամանով Միասնական սոցիալական ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) կանոնադրության 26-րդ կետի 8-րդ ենթակետի «ժ» կետով նախատեսված «Բաղրամյանի տարածքային կենտրոն» հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանման գործունեությունը դադարեցվել է։ Նշված կառուցվածքային փոփոխությունների արդյունքում նախատեսվում է նախկինում Ծառայության Բաղրամյանի տարածքային կենտրոն դիմող քաղաքացիների սպասարկումը վերապահել Ծառայության Արմավիրի տարածքային կենտրոնին։

Ծառայության Բաղրամյանի տարածքային կենտրոնի շահառուների կողմից դիմումների ներկայացման գործընթացը պատշաճ իրականացնելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել ներգրավվել փորձագետ Ծառայության Արմավիրի տարածքային կենտրոնի ընդունարանում (այսուհետ՝ Ընդունարան), ով պետք է ապահովի Ընդունարանի տարաբնույթ աշխատանքները (քաղաքացիների դիմումների, բողոքների մուտքագրման և ելքագրման, ընդունելության, այդ թվում՝ կենսաթոշակների, համապատասխան նպաստների և դրամական այլ վճարների գործերի կազման համար անհրաժեշտ փաստաթղթերի ընդունում և այլն) փոփոխություններով պայմանավորված նոր իրողություններին համահունչ կազմակերպելու, քաղաքացիների կուտակումներից խուսափելու և շահառուներին համալիր ծառայություններ պատշաճ մատուցելու նպատակով։ Նախատեսվում է նշված կոնկրետ հանձնարարկանների իրականացման նպատակով ներգրավվող փորձագետի աշխատանքների կազմակերպումն իրականացնել Բաղրամյան համայնքի միասնական ընդունարանում։

2.    Փորձագետ ներգրավելու ժամկետը 1 (մեկ) տարի է:

3.   Փորձագետի  պարտականություններն են՝

·         իրականացնել օրենսօրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում դիմումների, ընդունման, հաշվառման և մշակման աշխատանքները, ներառյալ առցանց,

·         իրականացնել սոցիալական պաշտպանության ոլորտը կարգավորող օրենսդրության շրջանակներում անձին իր իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվության (փաստաթղթերի) տրամադրումը,

·         իրականացնել անձին խորհրդատվական օգնության տրամադրում, անձին տրամադրում է հիմնական պահանջմունքները և սոցիալական կարիքները բավարարելու ուղիներ և եղանակներ գտնելու, ստեղծված իրավիճակին համարժեք սոցիալական ծառայություններ ստանալու վերաբերյալ տեղեկություններ և առաջարկություններ,

·         իրականացնել դիմումների ընդունման և գրանցման աշխատանքները՝ անհրաժեշտության դեպքում այց կատարելով շահառուի գտնվելու վայր տեղում դիմումի հանձնումն ապահովելու նպատակով,

·         մասնակցել քաղաքացիների կողմից բարձրացված խնդիրների ու առաջարկությունների ամփոփման աշխատանքներին, ինչպես նաև վեր է հանում իրավակիրառ պրակտիկայի խնդիրները, լուծման առաջարկություններ ներկայացնում Ընդունարանի պետին,

·         իրականացնել կենսաթոշակների, համապատասխան նպաստների և դրամական այլ վճարների գործերի կազմման և համապատասխան բաժնին փոխանցման աշխատանքները,

·         իրականացնել ընտանիքի անապահովության գնահատման համակարգում առցանց դիմումի մշակում (դիմումի բնօրինակի ներկայացնելու վերաբերյալ հաստատում, դիմումում և ներբեռնված փաստաթղթում առկա տվյալների համապատասխանության հաստատում կամ մերժում, խորհրդատվության տրամադրում)՝ ՀՀ կառավարության 2025 թվականի հունվարի 9-ի N 27-Ն որոշմամբ սահմանված դեպքում և կարգով,

·         իրականացնել օրենսդրությամբ Ծառայությանը վերապահված լիազորությունների հետ կապված այլ գործառույթների իրականացումը,

·         հաշվառել քաղաքացիների կողմից բարձրաձայնված խնդիրները կապված դիմումների ներկայացման, փաստաթղթերի և առցանց դիմումների հետ կապված և ներկայացնել անմիջական ղեկավարին,

·         ապահովել Բաղրամյանի տարածքային կենտրոնի նախկին սպասարկման տիրույթում ընդգրկված շահառուների դիմումների ընդունման և համապատասխան ընթացակարգերով մշակման աշխատանքների անխափան իրականացումը՝ նպաստելով քաղաքացիների սպասարկման շարունակականության ապահովմանը,

·         իրականացնել քաղաքացիների դիմումների և անհրաժեշտ փաստաթղթերի նախնական ուսումնասիրություն՝ դրանց ամբողջականությունը և սահմանված պահանջներին համապատասխանությունը պարզելու, ինչպես նաև թերի փաստաթղթերի ներկայացման դեպքերը նվազեցնելու նպատակով,

·         ապահովել Բաղրամյան համայնքի միասնական ընդունարանում քաղաքացիների սպասարկման գործընթացի պատշաճ կազմակերպումը՝ նպաստելով հերթերի և կուտակումների նվազեցմանը, սպասարկման ժամանակի կրճատմանը և ծառայությունների մատչելիության բարձրացմանը,

·         իրականացնել շահառուների կողմից ներկայացված դիմումների ընթացքի վերաբերյալ տեղեկատվության տրամադրում՝ իր իրավասությունների շրջանակներում պարզաբանելով դրանց քննարկման փուլերը, սահմանված ժամկետները և անհրաժեշտ հետագա գործողությունները,

·         իրականացնել քաղաքացիների կողմից ներկայացված դիմումների, բողոքների և այլ փաստաթղթերի հաշվառման, դասակարգման և համապատասխան ստորաբաժանումներին փոխանցման աշխատանքները՝ ապահովելով փաստաթղթաշրջանառության պատշաճ կազմակերպումը,

·         ապահովել Բաղրամյան համայնքի միասնական ընդունարանի և Արմավիրի տարածքային կենտրոնի համապատասխան ստորաբաժանումների միջև աշխատանքային տեղեկատվության օպերատիվ փոխանակումը՝ քաղաքացիների դիմումների ընթացքի և սպասարկման ընթացքում առաջացած խնդիրների լուծման նպատակով,

·         իրականացնել քաղաքացիների իրազեկման աշխատանքներ՝ սոցիալական պաշտպանության ոլորտում գործող պետական ծրագրերի, ծառայություններից օգտվելու պայմանների, դիմումների ներկայացման եղանակների և անհրաժեշտ փաստաթղթերի վերաբերյալ,

·         աջակցել քաղաքացիներին սոցիալական պաշտպանության ոլորտի էլեկտրոնային հարթակներից օգտվելու, առցանց դիմումներ ներկայացնելու և դրանց ընթացքին հետևելու գործընթացներում՝ պահպանելով անձնական տվյալների պաշտպանության պահանջները,

·         իրականացնել քաղաքացիների սպասարկման ընթացքում առաջացող կազմակերպչական և տեխնիկական խնդիրների հաշվառում, դրանց վերաբերյալ տեղեկատվության ամփոփում և ներկայացում անմիջական ղեկավարին՝ սպասարկման գործընթացի բարելավման նպատակով,

·         ապահովել իր կողմից ընդունված և մշակված դիմումների, ինչպես նաև քաղաքացիների սպասարկման վերաբերյալ տվյալների ճշգրիտ և ժամանակին մուտքագրումը համապատասխան տեղեկատվական համակարգեր՝ սահմանված իրավասությունների շրջանակներում,

·         իրականացնել քաղաքացիների սպասարկման ընթացքում անձնական տվյալների գաղտնիության և տեղեկատվական անվտանգության պահանջների պահպանումը՝ բացառելով համապատասխան իրավական հիմքերի բացակայությամբ տեղեկատվության տրամադրումը երրորդ անձանց։

·         իրականացնել կատարված աշխատանքների վերաբերյալ պարբերական ամփոփումների պատրաստում և ներկայացում անմիջական ղեկավարին՝ ներառելով ընդունված դիմումների քանակը, քաղաքացիների կողմից բարձրացված հիմնական խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ իրականացված աշխատանքները,

·         աջակցել տարեցների, հաշմանդամություն ունեցող անձանց և տեղաշարժման դժվարություններ ունեցող շահառուների սպասարկման կազմակերպմանը՝ նպաստելով սոցիալական ծառայությունների հավասար և մատչելի հասանելիության ապահովմանը։

4.   Փորձագետին ներկայացվող պահանջներն են՝

·        Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,

·        բարձրագույն կրթություն,

·        հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ սոցիալական կամ փաստաթղթավարության բնագավառում՝ չորս տարվա աշխատանքային ստաժ,

·        ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի և իր գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ,

·        MS Windows, MS Word, MS Excell համակարգչային ծրագրերով աշխատելու իմացություն:

5.   Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է 2026 թվականի նոյեմբերի 24-ը:

6.   Աշխատանքի վայր՝

ՀՀ, ք. Արմավիր, Աբովյան 137

7.    Հայտարարություն սահմանափակումների բացակայության մասին՝

Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում: 

8.   Ընտրություն կատարելու եղանակն է դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի  ուսումնասիրությունը:

9.   Պահանջվող փատաթղթերն են՝

·           դիմում (ձևը լրացվում է տեղում),

·           անձնագրի և/կամ նույնականացման քարտի պատճենները (եթե անձը  նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի պատճենը),

·           բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի  պատճենը,

·           աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի պատճենը,

·           արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի՝ գրառում արված բոլոր էջերի պատճենները կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը,

·           մեկ լուսանկար՝ 3X4 չափսի,

·           հայտարարություն ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ սահմանված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս):

10. Փաստաթղթերի ընդունման կարգը՝

Քաղաքացին պահանջվող փաստաթղթերի բնօրինակները պատճենների հետ միասին ներկայացնում է անձամբ: Տեղում փաստաթղթերի պատճենները համեմատվում են բնօրինակների հետ, որից հետո փաստաթղթերի բնօրինակները վերադարձվում են քաղաքացուն:

11.  Դիմումներն ընդունվում են Միասնական սոցիալական ծառայության վարչական շենքում՝ ք. Երևան, Նալբանդյան 13 հասցեում, հեռախոսահամար՝ 060-65-27-40, էլ. փոստի հասցե՝ anna.ghukasyan@socservice.am : Դիմումներն ընդունվում են աշխատանքային օրերին՝ ժամը 930-ից մինչև 1230-ը: