Միասնական սոցիալական ծառայության կանոնադրական խնդիրներից բխող կոնկրետ հանձնարարականների իրականացման համար փորձագետ ներգրավելու մասին (Շենգավիթի տարածքային կենտրոնի ընդունարանում)
նոյեմբեր 19, 2026
Հայտարարություն
Միասնական սոցիալական ծառայության կանոնադրական խնդիրներից բխող կոնկրետ հանձնարարականների իրականացման համար փորձագետ ներգրավելու մասին
1. Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիր՝
Սոցիալական պաշտպանության ոլորտում հանրությանը մատուցվող ծառայությունների որակի, մատչելիության և արդյունավետության բարձրացման, ինչպես նաև ծառայությունների մատուցման միասնական համակարգի ձևավորման նպատակով իրականացվող բարեփոխումների շրջանակներում ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 251-Ն որոշմամբ ստեղծվել է Միասնական սոցիալական ծառայությունը (այսուհետ՝ Ծառայություն)։
Հաշվի առնելով սոցիալական պաշտպանության բնագավառը կարգավորող օրենսդրության շրջանակներում քաղաքացիների շահերի պաշտպանության, իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրման նպատակով Ծառայության Շենգավիթի տարածքային կենտրոնի ընդունարան դիմող քաղաքացիների մեծ թիվը, նշված քաղաքացիների հոսքի կարգավորման անհրաժեշտութունը, դիմումների ընդունման գործընթացի ժամանակին և պատշաճ իրականացման, քաղաքացիներին համակողմանի և հասցեական խորհրդատվության տրամադրման, ընդունարանի կանոնադրական գործառույթների իրականացման համար պահանջվող էլեկտրոնային համակարգերի, ենթահամակարգերի և շտեմարանների համաժամանակյա գործարկումը՝ անհրաժեշտություն է առաջացել Ծառայության Շենգավիթի տարածքային կենտրոնի ընդունարանում ներգրավել փորձագետ՝ Ծառայության կանոնադրական խնդիրներից բխող ներքոնշյալ կոնկրետ հանձնարարականների իրականացման նպատակով.
1) ուսումնասիրել և վերլուծության ենթարկել Ծառայության Շենգավիթի տարածքային կենտրոնի ընդունարանում գործարկվող տեղեկատվական բոլոր համակարգերը, ներկայացնել առաջարկություններ դրանց կատարելագործման կամ օրենսդրական փոփոխություններին համապատասխանենելու անհրաժեշտության, կամ որոշ ենթահամակարգերի ինտըեգրման, կամ արդիականացման անհրաժեշտության մասին,
2) ուսումնասիրել տարածքային կենտրոնի ընդունարանում քաղաքացիների կողմից բարձրացված հարցերն ու խնդիրները, ամփոփել և ներկայացնել առաջարկներ դրանք վերացնելու կամ դրանց առաջացումը կանխելու նպատակով,
3) ուսումնասիրել ընդունարանի ֆունկցիոնալ համապատասխանությունն իր բնականոն գործունեության և կանոնադրական խնդիրների իրականացմանը, հաշվի առնելով քաղաքացիներին մատչելի լինելու հանգամանքը, ներկայացնել առաջարկներ դրանց մասին,
4) ուսումնասիրել և ներկայացնել առաջարկություններ քաղաքացիների իրավունքի գրանցման գործընթացներում իհայտ եկող խնդիրների, հարցերի վերաբերյալ,
5) ուսումնասիրել քաղաքացիների կողմից բարձրացված խնդիրները, բողոքներն և առաջարկությունները, իրականացնել հաշվառում ու ամփոփում, բացահայտել դիմումների ներկայացման, փաստաթղթերի ընդունման և էլեկտրոնային ծառայություններից օգտվելու ընթացքում առաջացող հիմնական դժվարությունները և դրանց լուծման վերաբերյալ ներկայացնել առաջարկություններ,
6) իրականացնել քաղաքացիների սպասարկման ընթացքում առաջացող կազմակերպչական և տեխնիկական խնդիրների արձանագրում, դրանց վերաբերյալ տեղեկատվության ամփոփում և առաջարկների ներկայացում՝ սպասարկման գործընթացի բարելավման և հնարավոր խափանումների կանխարգելման նպատակով:
2. Փորձագետ ներգրավելու ժամկետը 6 (վեց) ամիս է:
3. Փորձագետի պարտականություններն են՝
· ուսումնասիրել օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացիների դիմումների, բողոքների և այլ փաստաթղթերի ընդունման, հաշվառման, գրանցման և մշակման աշխատանքները, այդ թվում՝ էլեկտրոնային եղանակով ներկայացված դիմումների հետ կապված գործառույթները՝ ներկայացնելով առաջարկություններ,
· ուսումնասիրել սոցիալական պաշտպանության ոլորտը կարգավորող օրենսդրության շրջանակներում քաղաքացիներին իրենց իրավունքների, պարտականությունների, սոցիալական ծառայություններից օգտվելու պայմանների և անհրաժեշտ փաստաթղթերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը՝ ներկայացնելով առաջարկություններ,
· տրամադրել խորհրդատվական աջակցություն քաղաքացիներին՝ նրանց սոցիալական կարիքների գնահատման, համապատասխան սոցիալական ծառայություններից և պետական աջակցության ծրագրերից օգտվելու հնարավորությունների, դիմումների ներկայացման ընթացակարգերի և անհրաժեշտ գործողությունների վերաբերյալ,
· ուսումնասիրել քաղաքացիների կողմից ներկայացված դիմումների և անհրաժեշտ փաստաթղթերի նախնական ուսումնասիրություն՝ դրանց ամբողջականությունը, տվյալների ճշգրտությունը և սահմանված պահանջներին համապատասխանությունը պարզելու, ինչպես նաև թերի կամ ոչ ամբողջական փաստաթղթերի ներկայացման դեպքերը նվազեցնելու նպատակով,
· ուսումնասիրել և վերլուծել ընդունարանում գործարկվող տեղեկատվական բոլոր համակարգերը, ներկայացնում առաջարկություններ դրանց կատարելագործման կամ օրենսդրական փոփոխություններին համապատասխանենելու անհրաժեշտության, կամ որոշ ենթահամակարգերի ինտըեգրման, կամ արդիականացման անհրաժեշտության մասին,
· ուսումնասիրել ընդունարանում քաղաքացիների կողմից բարձրացված հարցերն ու խնդիրները, ամփոփում և ներկայացնում առաջարկներ դրանք վերացնելու կամ դրանց առաջացումը կանխելու նպատակով,
· ուսումնասիրել ընդունարանի ֆունկցիոնալ համապատասխանությունն իր բնականոն գործունեության և կանոնադրական խնդիրների իրականացմանը, հաշվի առնելով քաղաքացիներին մատչելի լինելու հանգամանքը, ներկայացնում առաջարկներ դրանց մասին,
· իրականացնել քաղաքացիների սպասարկման ընթացքում առաջացող կազմակերպչական և տեխնիկական խնդիրների արձանագրում, դրանց վերաբերյալ տեղեկատվության ամփոփում և առաջարկների ներկայացում՝ սպասարկման գործընթացի բարելավման և հնարավոր խափանումների կանխարգելման նպատակով,
· իրականացնել կատարված աշխատանքների վերաբերյալ պարբերական ամփոփումների և հաշվետվությունների պատրաստում ու ներկայացում անմիջական ղեկավարին՝ ներառելով ընդունված և մշակված դիմումների քանակը, իրականացված աշխատանքների ծավալները, քաղաքացիների կողմից բարձրացված հիմնական խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները,
· մասնակցել քաղաքացիների սպասարկման գործընթացում առկա խնդիրների և իրավակիրառ պրակտիկայում առաջացող դժվարությունների վերհանման աշխատանքներին՝ ներկայացնելով առաջարկություններ ընդունարանի աշխատանքների արդյունավետության բարձրացման և սպասարկման ընթացակարգերի կատարելագործման վերաբերյալ,
· իրականացնել Ծառայության կանոնադրական խնդիրներից բխող և ընդունարանի գործունեությանն առնչվող այլ աշխատանքներ՝ օրենսդրությամբ սահմանված կարգով և իրեն վերապահված իրավասությունների շրջանակներում։
4. Փորձագետին ներկայացվող պահանջներն են՝
· Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
· առնվազն միջնակարգ կրթություն,
· հանրային ծառայության առնվազն երու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ սոցիալական կամ փաստաթղթավարության բնագավառում՝ երեք տարվա աշխատանքային ստաժ,
· ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի և իր գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ,
· MS Windows, MS Word, MS Excell համակարգչային ծրագրերով աշխատելու իմացություն:
5. Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է 2026 թվականի նոյեմբերի 24-ը:
6. Աշխատանքի վայր՝
ՀՀ, ք. Երևան, Մանանդյան փ. 2/1:
7. Հայտարարություն սահմանափակումների բացակայության մասին՝
Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
8. Ընտրություն կատարելու եղանակն է դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրությունը:
9. Պահանջվող փատաթղթերն են՝
· դիմում (ձևը լրացվում է տեղում),
· անձնագրի և/կամ նույնականացման քարտի պատճենները (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի պատճենը),
· բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի պատճենը,
· աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի պատճենը,
· արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի՝ գրառում արված բոլոր էջերի պատճենները կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը,
· մեկ լուսանկար՝ 3X4 չափսի,
· հայտարարություն ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ սահմանված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս):
10. Փաստաթղթերի ընդունման կարգը՝
Քաղաքացին պահանջվող փաստաթղթերի բնօրինակները պատճենների հետ միասին ներկայացնում է անձամբ: Տեղում փաստաթղթերի պատճենները համեմատվում են բնօրինակների հետ, որից հետո փաստաթղթերի բնօրինակները վերադարձվում են քաղաքացուն:
11. Դիմումներն ընդունվում են Միասնական սոցիալական ծառայության վարչական շենքում՝ ք. Երևան, Նալբանդյան 13 հասցեում, հեռախոսահամար՝ 060-65-27-40, էլ. փոստի հասցե՝ anna.ghukasyan@socservice.am : Դիմումներն ընդունվում են աշխատանքային օրերին՝ ժամը 930-ից մինչև 1230-ը: