Միասնական սոցիալական ծառայության առանձին խնդիրների իրականացման համար փորձագետ ներգրավելու մասին (մարդկային ռեսուրսների կառավարման վարչության կադրային գործավարության բաժնում)
սեպտեմբերի 01, 2026
Հայտարարություն
Միասնական սոցիալական ծառայության առանձին խնդիրների իրականացման համար փորձագետ ներգրավելու մասին (մարդկային ռեսուրսների կառավարման վարչության կադրային գործավարության բաժնում)
1. Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիր՝
Միասնական սոցիալական ծառայության մարդկային ռեսուրսների կառավարման վարչության (այսուհետ` Վարչություն) տարաբնույթ աշխատանքները (Ծառայության պետի և գլխավոր քարտուղարի` անձնակազմի կառավարման գծով հրամանների նախագծերի նախապատրաստման, Ծառայության համակարգի անձնակազմի (ներառյալ ժամանակավոր թափուր պաշտոնը ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնող) անձնական գործերի վարման, հաշվառման, հանձնման-ընդունման, պահպանման, աշխատողների աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերի վարման և համապատասխան տեղեկատվությունն ավտոմատ կառավարման ծրագիր մուտքագրման և այլն)՝ բարեփոխումներով պայմանավորված նոր իրողություններին համահունչ և արդյունավետ կազմակերպելու, պատշաճ և ժամանակին իրականացնելու, ինչպես նաև կանոնադրական խնդիրներից բխող որոշակի գործառույթի իրականացման ծավալների կտրուկ ավելացման դեպքով անհրաժեշտություն է առաջացել Վարչության կադրային գործավարության բաժնում (այսուհետ` Բաժին) ներգրավել փորձագետ:
2. Փորձագետ ներգրավելու ժամկետը 6 (վեց) ամիս է:
3. Փորձագետի պարտականություններն են՝
· իրականացնել Ծառայության պետի և Գլխավոր քարտուղարի` անձնակազմի կառավարման գծով հրամանների նախագծերի նախապատրաստման և ստորագրման ներկայացման աշխատանքները,
· իրականացնել Ծառայության պետի և Գլխավոր քարտուղարի կողմից ստորագրված հրամանների հաշվառման և դրանց բնօրինակների պահպանության աշխատանքները,
· իրականացնել Ծառայության պետի և Գլխավոր քարտուղարի կադրային հրամանների մասին համապատասխան աշխատողներին տեղեկացնելու աշխատանքները,
· իրականացնել Ծառայության պետի և Գլխավոր քարտուղարի կողմից նշանակվող անձանց, ինչպես նաև Ծառայությունում քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնող անձանց անձնական գործերի վարման, հաշվառման, հանձնման-ընդունման, պահպանման, իրենց իրավունքներին և պարտականություններին, ներքին կանոնակարգին ծանոթացման աշխատանքները,
· իրականացնել քաղաքացիական ծառայության մասին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ու ժամկետներում հանրային պաշտոն և հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց տվյալների՝ անձնական գործերի վարման էլեկտրոնային համակարգ մուտքագրման աշխատանքները,
· իրականացնել Ծառայությունում աշխատանքային, այդ թվում՝ ժամկետային, պայմանագրերի կնքման հետ կապված աշխատանքները,
· իրականացնել Ծառայության պետի և Գլխավոր քարտուղարի կողմից նշանակվող անձանց արձակուրդների ժամանակացույցի կազմման աշխատանքները,
· իրականացնել Ծառայության աշխատողների աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերի վարման և համապատասխան տեղեկատվությունն ավտոմատ կառավարման ծրագիր մուտքագրման աշխատանքները,
· իրականացնել Ծառայության աշխատողներին գործուղման վկայականների տրամադրման աշխատանքները,
· իրականացնել միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների՝ Ծառայությունում անցկացվող պրակտիկայի կազմակերպման աշխատանքները,
· իրականացնել Ծառայության անձնակազմի կառավարման հարցերով բողոքների, դիմումների և առաջարկությունների ուսումնասիրութան և վերլուծության աշխատանքներ,
· իրականացնել աշխատողների աշխատանքային ունակությունների ու հմտությունների գնահատում, մշակել աշխատողներին խրախուսելու քաղաքականություն՝ դրանց վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելով Բաժնի պետին,
· իր լիազորությունների շրջանակում կիրարկել Բաժնի կանոնադրական գործառույթներն ապահովող էլեկտրոնային ծրագրերն ու համապատասխան գործիքները:
4. Փորձագետին ներկայացվող պահանջներն են՝
· Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
· բարձրագույն կրթություն,
· հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ, կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ կադրերի և մասնագիտական կողմնորոշման բնագավառում՝ երեք տարվա աշխատանքային ստաժ,
· ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի և իր գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ,
· MS Windows, MS Word, MS Excell համակարգչային ծրագրերով աշխատելու իմացություն:
5. Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է 2026 թվականի սեպտեմբերի 4-ը:
6. Աշխատանքի վայր՝
ՀՀ, ք. Երևան, Նալբանդյան 13:
7. Հայտարարություն սահմանափակումների բացակայության մասին՝
Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
8. Ընտրություն կատարելու եղանակն է դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրությունը:
9. Պահանջվող փատաթղթերն են՝
· դիմում (ձևը լրացվում է տեղում),
· անձնագրի և/կամ նույնականացման քարտի պատճենները (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի պատճենը),
· բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի պատճենը,
· աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի պատճենը,
· արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի՝ գրառում արված բոլոր էջերի պատճենները կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը,
· մեկ լուսանկար՝ 3X4 չափսի,
· հայտարարություն ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ սահմանված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս):
10. Փաստաթղթերի ընդունման կարգը՝
Քաղաքացին պահանջվող փաստաթղթերի բնօրինակները պատճենների հետ միասին ներկայացնում է անձամբ: Տեղում փաստաթղթերի պատճենները համեմատվում են բնօրինակների հետ, որից հետո փաստաթղթերի բնօրինակները վերադարձվում են քաղաքացուն:
11. Դիմումներն ընդունվում են Միասնական սոցիալական ծառայության վարչական շենքում՝ ք. Երևան, Նալբանդյան 13 հասցեում, հեռախոսահամար՝ 060-65-47-34, էլ. փոստի հասցե՝ anna.ghukasyan@socservice.am : Դիմումներն ընդունվում են աշխատանքային օրերին՝ ժամը 930-ից մինչև 1230-ը: