Փորձագետի հայտարարություններ

Միասնական սոցիալական ծառայության կանոնադրական խնդիրներից բխող կոնկրետ հանձնարարականների իրականացման համար փորձագետ ներգրավելու մասին

սեպտեմբերի 02, 2026

Հայտարարություն

Միասնական սոցիալական ծառայության կանոնադրական խնդիրներից բխող կոնկրետ հանձնարարականների իրականացման համար փորձագետ ներգրավելու մասին

 

1.    Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիր՝

Միասնական սոցիալական ծառայության կանոնադրական գործառույթների և կառուցվածքային փոփոխությամբ, ինչպես նաև սոցիալական պաշտպանության ծրագրերի, ֆինանսատնտեսական և հաշվապահական հաշվառման առանձին գործառույթների, գնումների գործընթացի ծավալի ավելացմամբ պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել է նշված աշխատանքները պատշաճ և արդյունավետ կազմակերպելու համար, ինչպես նաև Ծառայության կանոնադրական խնդիրներից բխող որոշակի գործառույթի ծավալի կտրուկ ավելացման դեպքով ներգրավել փորձագետ:

Ծառայությունում փորձագետ ներգրավելու նպատակը՝ Ծառայությունում գնումների կազմակերպման իրականացումն է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան:

 

2.    Փորձագետ ներգրավելու ժամկետը 1 (մեկ) տարի է:

 

3.   Փորձագետի  պարտականություններն են՝

·          իրականացնել գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Ծառայության կարիքների համար անհրաժեշտ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնման գործընթացները,

·       իրականացնել գնումների գործընթացի մասին օրենսդրությամբ պահանջվող փաստաթղթերի կազմումը (գնման պայմանագրեր, հաշվետվություններ, տեղեկատվություն),

·       «Գնումների պլանավորման և պայմանագրերի կառավարման» էլեկտրոնային համակարգի գործածման միջոցով մրցույթներ, համակարգ մուտքագրել պայմանագրեր և լիազոր մարմին ներկայացնել կնքված պայմանագրերի հաշվետվությունները,

·       իրականացնել գնումների էլեկտրոնային հարթակի միջոցով ապրանքների, աշխատանքների և ծառայությունների էլեկտրոնային ձևով գնումներ,

·       իրականացնել գնման ընթացակարգի փաստաթղթերի պատրաստման աշխատանքներ (արձանագրություններ, պայմանագրեր, հրավերներ) և հանձնել դրանք պահպանման Ծառայությանը,

·       որպես գնահատող հանձնաժողովի քարտուղար՝ կազմակերպել հանձնաժողովի աշխատանքները, կազմել և հանձնաժողովի հաստատմանը ներկայացնել վերջինիս հաստատմանը ենթակա փաստաթղթերի նախագծերը, մասնակցել հանձնաժողովի նիստերին,

·       օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել գնումների գործընթացին վերաբերող հրապարակումները,

·       ներկայացնել առաջարկություններ, մասնագիտական կարծիք, եզրակացություններ, այլ փաստաթղթեր իր գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ, ինչպես նաև դրանց վերաբերյալ տալ մեթոդական պարզաբանումներ,

·       իր գործառույթներին վերաբերող հարցերի առնչությամբ ներկայացնել առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր, գնումների գործընթացի շրջանակում ապահովել գնահատող հանձնաժողովի կողմից տրամադրած հրավերի պարզաբանումների հրապարակումը համակարգի միջոցով,

·       իրականացնել գնումների գործընթացի շրջանակներում ներկայացված գնման հայտերի հաշվառման, դրանց կազմման համապատասխանությունը գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին,

·       տալ եզրակացություն գնումների շրջանակներում պատվիրատուի հաստատած փաստաթղթերի վերաբերյալ,

·       իրականացնել Ծառայության պետական գնումների գնման ընթացակարգի արձանագրությունների և պայմանագրերի կազմման և հաստատման ներկայացնելու, Ծառայության կատարած գնումները հաշվառելու, օրենսդրությամբ սահմանված հաշվետվությունները կազմելու և ներկայացնելու աշխատանքները

 

4.   Փորձագետին ներկայացվող պահանջներն են՝

·        Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,

·        բարձրագույն կրթություն,

·        գնումների մասնագետի որակավորում,

·        հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ, կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ տնտեսագիտության, կամ ֆինանսավարկային բնագավառում` երեք տարվա աշխատանքային ստաժ,

·        ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի և իր գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ,

·        MS Windows, MS Word, MS Excell համակարգչային ծրագրերով աշխատելու իմացություն:

 

5.   Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է 2026 թվականի սեպտեմբերի 7-ը:

 

6.   Աշխատանքի վայր՝

ՀՀ, ք. Երևան, Նալբանդյան 13:

 

7.    Հայտարարություն սահմանափակումների բացակայության մասին՝

Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում: 

 

8.   Ընտրություն կատարելու եղանակն է դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի  ուսումնասիրությունը:

 

9.   Պահանջվող փատաթղթերն են՝

·           դիմում (ձևը լրացվում է տեղում),

·           անձնագրի և/կամ նույնականացման քարտի պատճենները (եթե անձը  նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի պատճենը),

·           բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի  պատճենը,

·           աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի պատճենը,

·           արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի՝ գրառում արված բոլոր էջերի պատճենները կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը,

·           մեկ լուսանկար՝ 3X4 չափսի,

·           հայտարարություն ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ սահմանված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս):

 

10. Փաստաթղթերի ընդունման կարգը՝

Քաղաքացին պահանջվող փաստաթղթերի բնօրինակները պատճենների հետ միասին ներկայացնում է անձամբ: Տեղում փաստաթղթերի պատճենները համեմատվում են բնօրինակների հետ, որից հետո փաստաթղթերի բնօրինակները վերադարձվում են քաղաքացուն:

 

11.  Դիմումներն ընդունվում են Միասնական սոցիալական ծառայության վարչական շենքում՝ ք. Երևան, Նալբանդյան 13 հասցեում, հեռախոսահամար՝ 060-65-27-34, էլ. փոստի հասցե՝ anna.ghukasyan@socservice.am : Դիմումներն ընդունվում են աշխատանքային օրերին՝ ժամը 930-ից մինչև 1230-ը: