Միասնական սոցիալական ծառայության կանոնադրական խնդիրներից բխող կոնկրետ հանձնարարականների իրականացման համար փորձագետ ներգրավելու մասին
նոյեմբեր 17, 2026
Հայտարարություն
Միասնական սոցիալական ծառայության կանոնադրական խնդիրներից բխող կոնկրետ հանձնարարականների իրականացման համար փորձագետ ներգրավելու մասին
1. Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիր՝
Սոցիալական ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հանրությանը մատուցվող ծառայությունների որակի և արդյունավետության բարձրացման, միասնականության ապահովման նպատակով իրականացվող բարեփոխումների շրջանակում Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 251-Ն որոշմամբ մի շարք ոլորտային առանձին ծառայություններ վերակազմավորվեցին, և ստեղծվեց Միասնական սոցիալական ծառայությունը (այսուհետ՝ Ծառայություն):
Ներկայումս կենսաթոշակային ապահովության ոլորտի քաղաքականությունը միտված է կենսաթոշակների և փոխկապակցված այլ դրամական վճարների վճարման եղանակը փոխելուն, մասնավորապես՝ մշակվում է համապատասխան օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որի շրջանակներում, այսուհետ ամբողջ ծածկույթով կենսաթոշակի վճարումն ապահովվելու է անկանխիկ եղանակով: Ծառայությունում փորձագետ ներգրավելու նպատակը՝ Ծառայությունում անկանխիկ եղանակով կենսաթոշակների կազմակերպման իրականացումն է «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի և հարակից իրակավական ակտերի պահանջներին համապատասխան:
2. Փորձագետ ներգրավելու ժամկետը 1 (մեկ) տարի է:
3. Փորձագետի պարտականություններն են՝
· իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով կենսաթոշակների նշանակման, վերահաշվարկման, ստանալու իրավունքի դադարեցման, վճարման դադարեցման, ստանալու իրավունքի վերականգնման, վճարման վերսկսման աշխատանքները,
· իրականացնել հասանելիության տիրույթում՝ «Կենսաթոշակների հաշվառման միասնական տեղեկատվական համակարգ» էլեկտրոնային շտեմարանի (այսուհետ՝ տեղեկատվական շտեմարան) վարման, համապատասխան էլեկտրոնային գործի կազմման, կենսաթոշակների վերաբերյալ օրենսդրական և այլ իրավական ակտերով սահմանված կարգով ստացված տեղեկատվության (այդ թվում՝ կենսաթոշակ և նպաստ նշանակելու մասին դիմումի հիման վրա ստացված տեղեկատվություն) ներառման աշխատանքները տեղեկատվական շտեմարանում, ըստ անհրաժեշտության՝ կատարել տեղեկատվական շտեմարանում գրանցված տվյալներում փոփոխություններ և/կամ լրացումներ),
· իրականացնել կենսաթոշակների վերաբերյալ օրենսդրական և այլ իրավական ակտերով սահմանված կարգով ստացված՝ տեղեկատվական շտեմարանում ներառված տվյալների հիման վրա կենսաթոշակ ստանալու իրավունքի դադարեցման և վերականգնման, կենսաթոշակ վճարելու դադարեցման և վերսկսման աշխատանքները:
4. Փորձագետին ներկայացվող պահանջներն են՝
· Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
· առնվազն միջնակարգ կրթություն,
· հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ, կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ պետական սոցիալական և կենսաթոշակային ապահովության, կամ տնտեսագիտության, կամ ֆինանսավարկային բնագավառում երեք տարվա աշխատանքային ստաժ,
· ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի և իր գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ,
· MS Windows, MS Word, MS Excell համակարգչային ծրագրերով աշխատելու իմացություն:
5. Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է 2026 թվականի նոյեմբերի 20-ը:
6. Աշխատանքի վայր՝
ՀՀ, ք. Երևան, Մամիկոնյանց 39/ա:
7. Հայտարարություն սահմանափակումների բացակայության մասին՝
Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
8. Ընտրություն կատարելու եղանակն է դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրությունը:
9. Պահանջվող փատաթղթերն են՝
· դիմում (ձևը լրացվում է տեղում),
· անձնագրի և/կամ նույնականացման քարտի պատճենները (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի պատճենը),
· բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի պատճենը,
· աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի պատճենը,
· արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի՝ գրառում արված բոլոր էջերի պատճենները կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը,
· մեկ լուսանկար՝ 3X4 չափսի,
· հայտարարություն ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ սահմանված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս):
10. Փաստաթղթերի ընդունման կարգը՝
Քաղաքացին պահանջվող փաստաթղթերի բնօրինակները պատճենների հետ միասին ներկայացնում է անձամբ: Տեղում փաստաթղթերի պատճենները համեմատվում են բնօրինակների հետ, որից հետո փաստաթղթերի բնօրինակները վերադարձվում են քաղաքացուն:
11. Դիմումներն ընդունվում են Միասնական սոցիալական ծառայության վարչական շենքում՝ ք. Երևան, Նալբանդյան 13 հասցեում, հեռախոսահամար՝ 060-65-27-40, էլ. փոստի հասցե՝ anna.ghukasyan@socservice.am : Դիմումներն ընդունվում են աշխատանքային օրերին՝ ժամը 930-ից մինչև 1230-ը: