keyboard_arrow_left
Նորություններ
Ասուլիս՝ զբաղվածության ապահովման ծրագրերի փոփոխությունների և նոր հնարավորությունների վերաբերյալ
հոկտեմբեր 26, 2026
«Զբաղվածության ապահովման ծրագիր․ նոր հնարավորություններն ու փոփոխությունները» խորագրով ասուլիսի ընթացքում Միասնական սոցիալական ծառայության պետի տեղակալ Լիանա Թովմասյանը և ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության Զբաղվածության ծրագրերի վարչության պետի պաշտոնակատար Ռուզաննա Պեպանյանը ներկայացրել են զբաղվածության ապահովման ծրագրերի շրջանակում իրականացվող փոփոխություններն ու քաղաքացիների համար ստեղծվող նոր հնարավորությունները։
Անդրադարձ է կատարվել նաև e-work.am էլեկտրոնային հարթակին, որի միջոցով քաղաքացիները կարող են ծանոթանալ զբաղվածության ծրագրերին, ներկայացնել դիմումներ և օգտվել առաջարկվող հնարավորություններից։
Ասուլիսի ամբողջական հեռարձակումը՝ հետևյալ հղմամբ.
https://www.youtube.com/watch?v=vdoEdyiKFJQ