Նորություններ

Միասնական սոցիալական ծառայության պետ Ագնեսա Աղաբաբյանի ուղերձը՝ Սոցիալական աշխատողի օրվա առթիվ

նոյեմբեր 04, 2026

Հարգելի՛ գործընկերներ,
Շնորհավորում եմ ձեզ Սոցիալական աշխատողի մասնագիտական օրվա առթիվ։

Սոցիալական աշխատողի մասնագիտական ուղին ենթադրում է ամենօրյա պատրաստակամություն՝ ստանձնելու պատասխանատվություն, կայացնելու կարևոր որոշումներ և հետևողականորեն իրականացնելու մասնագիտական պարտականությունները։

Ձեր մասնագիտական գործունեությունը կարևոր նշանակություն ունի Միասնական սոցիալական ծառայության առջև դրված խնդիրների իրականացման և սոցիալական աջակցության համակարգի շարունակական զարգացման գործում։

Մաղթում եմ ձեզ հաստատակամություն և աշխատանքային շարունակական առաջընթաց։

Միասնական սոցիալական ծառայության պետ
Ագնեսա Աղաբաբյան