Նորություններ
ՄՍԾ Բաղրամյանի տարածքային կենտրոնի գործունեության դադարեցման մասին
նոյեմբեր 10, 2026
Հարգելի՛ քաղաքացիներ,
Տեղեկացնում ենք, որ ՄՍԾ Բաղրամյանի տարածքային կենտրոնը կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված՝ դադարեցնում է իր գործունեությունը։
Բաղրամյանի տարածքային կենտրոնի սպասարկման տարածքում բնակվող քաղաքացիներն այսուհետ անհրաժեշտ ծառայություններն ու աջակցությունը ստանալու համար կարող են դիմել ՄՍԾ Արմավիրի տարածքային կենտրոն։
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Բաղրամյանի համայնքապետարանի ընդունարանում գործելու է Արմավիր տարածքային կենտրոնի ներկայացուցիչը։