Վրաստանի նախարարին է ներկայացվել Անձի ֆունկցիոնալության գնահատման նոր մոտեցումը
սեպտեմբեր 28, 2026
Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանի հրավերով Հայաստան կատարած այցի ընթացքում Վրաստանի օկուպացված տարածքներից ներքին տեղահանված անձանց, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարար Միխեիլ Սարջվելաձեին Միասնական սոցիալական ծառայության անձի ֆունկցիոնալության գնահատման և աջակցող միջոցներով ապահովման վարչություն այցի ժամանակ ներկայացվել է անձի ֆունկցիոնալության գնահատման նոր մոտեցումը։
Հայաստանում անձի ֆունկցիոնալության գնահատման նոր համակարգը հնարավորություն է տալիս անձի կարիքները դիտարկել ամբողջական՝ ոչ միայն ախտորոշման, այլև նրա գործունեության, մասնակցության և շրջակա միջավայրի պայմանների համատեքստում։Գնահատման ընթացքում դիտարկվում են՝
• մարմնի գործառույթներն ու կառուցվածքները,
• գործունեությունն ու մասնակցությունը,
• շրջակա միջավայրի գործոնները։
Գնահատման արդյունքների հիման վրա կազմվում է անհատական ծառայությունների ծրագիր՝ անձի կարիքներին համապատասխան ծառայությունների և միջոցառումների ներառմամբ։