keyboard_arrow_left
Նորություններ
Աշխատանքային կենսաթոշակի նշանակման դիմումների որոշումներն այսուհետ կուղարկվեն SMS հաղորդագրությամբ
սեպտեմբեր 30, 2026
Հարգելի՛ քաղաքացիներ,
Աշխատանքային կենսաթոշակի նշանակման նպատակով Ձեր կողմից ներկայացված դիմումների հիման վրա կայացված որոշումները այսուհետ կուղարկվեն ինքնաշխատ եղանակով՝ դիմումում նշված հեռախոսահամարին SMS հաղորդագրության միջոցով։
Որոշմանը ծանոթանալու համար անհրաժեշտ է անցնել SMS հաղորդագրության մեջ նշված հղումով և բացել ծանուցագիրը։
Ծանուցագիրը պարունակում է տեղեկատվություն՝
• կենսաթոշակի նշանակման ժամկետի և չափի,
• հաշվարկված աշխատանքային ստաժի,
• կամ կենսաթոշակ նշանակելը մերժելու պատճառների վերաբերյալ։
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել 114 հեռախոսահամարով, գրավոր դիմել info@socservice.am էլեկտրոնային փոստի հասցեին կամ այցելել Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։