keyboard_arrow_left
Նորություններ
COP17-ի շրջանակում ներկայացվում է «e-work.am» զբաղվածության հարթակը
հոկտեմբեր 19, 2026
Միասնական սոցիալական ծառայությունը COP17-ի շրջանակում ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության՝ «Կանաչ գոտում» գործող տաղավարում ներկայացնում է e-work.am զբաղվածության հարթակը։
Հարթակի միջոցով աշխատանք փնտրողները կարող են ծանոթանալ աշխատանքի հնարավորություններին, իսկ գործատուները՝ ներկայացնել թափուր աշխատատեղերը՝ նպաստելով աշխատանք փնտրողների և գործատուների միջև կապի հաստատմանը։
Կայուն ապագայի ձևավորումը ենթադրում է նաև սոցիալական զարգացման խթանում և զբաղվածության հնարավորությունների ընդլայնում։ Այս համատեքստում e-work.am հարթակը կարևոր թվային գործիք է, որն ուղղված է աշխատանք փնտրողների և գործատուների միջև կապի ամրապնդմանը։