keyboard_arrow_left
Անձի ֆունկցիոնալության գնահատման դիմումը ներկայացունելու կարգը և պայմանները
- առողջական խնդիրը հաստատող բժշկական փաստաթղթերը, ֆունկցիոնալության գնահատման ուղեգիրը ստացվում են Էլեկտրոնային առողջապահության «Արմեդ» համակարգից.
Դիմումը կարող է լրացնել անձը կամ նրա ներկայացուցիչը՝ «e-disability» էլեկտրոնային համակարգի միջոցով, մուտքագրելով հանրային ծառայությունների համարանիշը (ՀԾՀ) կամ ՀԾՀ չունենալու վերաբերյալ տեղեկանքի համարանիշը:
Եթե դիմումատուն ներկայացուցչի կարգավիճակ ունի, ապա անհրաժեշտ է նաև՝
- Ներկայացուցչի կարգավիճակը հաստատող փաստաթուղթ՝ խնամակալ (հոգաբարձու) հանդիսանալու փաստը հաստատող փաստաթուղթը, 16 տարեկանից բարձր անձանց դեպքում՝ լիազորագիրը
- Ներկայացուցչի հանրային ծառայությունների համարանիշը (ՀԾՀ) կամ ՀԾՀ չունենալու վերաբերյալ տեղեկանքի համարանիշը:
- Մինչև 16 տարեկան երեխաների դեպքում դիմումը լրացնում է ծնողներից մեկը կամ խնամակալը (հոգաբարձուն), մուտքագրելով՝
- Գնահատվողի հանրային ծառայությունների համարանիշ (ՀԾՀ) կամ ՀԾՀ չունենալու վերաբերյալ տեղեկանքի համարանիշը,
- Ծնողի կամ խնամակալի (հոգաբարձուի հանրային ծառայությունների համարանիշը (ՀԾՀ):
Օտարերկրացիները, քաղաքացիություն չունեցող անձինք և փախստականի կարգավիճակ ունեցող անձինք պետք է լրացնեն ՀՀ-ում բնակվելու իրավունք ունենալու վերաբերյալ փաստաթղթի համարանիշ։