Նպաստներ

Պետական նպաստներ

Պետական նպաստի իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, Հայաստանի Հանրապետությունում բնակվող և բնակության իրավունք ունեցող օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող անձինք, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:

Դիմելու ընթացակարգ

Անապահովության նպաստի նշանակման, վճարման և ընտանիքի անապահովության գնահատման կարգի մասին

Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի անձանց կեցության և այլ ծախսերը հոգալու համար սոցիալական աջակցության

Աջակցության շրջանակներում սոցիալական աջակցությունը տրամադրվում է ամենամսյա դրամական աջակցության ձևով՝ 2025 թվականի ապրիլից մինչև 2026 թվականի դեկտեմբեր ամիսը ներառյալ ամիսների համար:Սոցիալական աջակցության ամսական չափը յուրաքանչյուր շահառուի համար կազմում է 30.000 ՀՀ դրամ:

Ղարաբաղից տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության միջոցառում

Սոցիալական աջակցությունը տրամադրվում է ամենամսյա դրամական աջակցության ձևով՝ 2025 թվականի հունիս ամսվանից մինչև 2026 թվականի դեկտեմբեր ամիսը ներառյալ ամիսների համար։ 
Սոցիալական աջակցության ամսական չափը հաշվարկվում է ընտանիքի համար հիմք ընդունելով ընտանիքում տեղահանված անդամների թիվը։

Սոցիալական աջակցության ամսական չափը կազմում է՝

  1. ընտանիքի առաջին տեղահանված անդամի համար՝ 40000 դրամ.
  2. սկսած ընտանիքի տեղահանված երկրորդ անդամից՝ ընտանիքի յուրաքանչյուր բռնի տեղահանված անդամի համար՝ 10000 դրամ:

Նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ Հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրում